s.

decorticated wheat.

s.

Ցորենահատ կրկտեալ եւ մաքրեալ ի թեփոյ, կամ փշրեալ որպէս կրկուտ եւ կարկուտ։ Ուստի յաջորդ բառն Կորկոտիճ։

Իսկ ի բառս Գաղիան. հանդէպ յն. ձայնիս, խօնտրօս, կամ քօնտռիօ՛ն, (որ գրի անդ Քոնտրոն,) դնի.

Կորկոտ, կամ ցորենի ալիւր, կամ կերակուր։

• «թեփը հանած և կոտրտած ցորեն gruau», Գաղիան. (իբրև հոմանիշ է դնում յն. χόνόρος բառին, որ իրօք ի մէջ այլոց նշանակում է «կորկոտ, gruau», ըստ Bail-ly, Dict. gr.-lr. 215ա). Հալել. էջ 9 «կորկոտի չափ մանր ջարդած» Վստկ. 56, 113. որից գարեկորկօտ Վստկ. էջ 8. Մխ. բժշ. 50. կորկոտապուր «կորկոտով պատ-րաստուած մի տեսակ ապուր» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 130 (գտնւում է նաև արդի բարբառներում)։

• = Թուի բնիկ հայերէն բառ՝ հնխ. g2rod-արմատից, որ կրկնութեամբ տուել է նախ *կոկրոտ և տեղափոխութեամբ՝ կորկոտ. ինչպէս կարկուտ<*կակրուտ<հնխ. gža-g2rodo-. հմմտ. լիթ. grudžiu, grudau, grus. ti «սանդի մէջ գարին ծեծել՝ կորկոտ պատ-րաստելու համար», grudas «հատիկ», լեթթ grúžu, grudu «սանդում ծեծել», grouds «հատիկ», grūdenes «կորկոտ», graúds «հացահատիկ», հսլ. gruda «հողի կոշտ կտոր, գուղձ», ռուս. гpудa «դէզ», անգսք. grut «խոշոր ալիւր», հհիւս. grautr «խա-շած խիւս», հբգ. gruzzi, մբգ. gruz «հա-տիկ (ցորենի, աւազի)», հբգ. grioz «աւազ, խիճ», հիսլ. griōt «քարեր», հանգլ. grcot «աւազ», կիմր. gro «խիճ», նբգ. grutze «կորկոտ», հոլլ. qrut, gort «կորկոտ», գեր-մանականից փոխառութեամբ՝ ֆրանս. gruau «կորկոտ», և վերջապէս գերմ. gross, հոլլ, groot, անգլ. great, անգսք. great, հբգ. gróz ևն, որոնք նշանակում են «մեծ, խո-շոր» (Kluge 191-2, Berneker 357, Trautm. 99)։ Նշանակութեան կողմից այս բառերը բոլորովին համապատասխան են հայերէնին. ձևի կողմից բալթիկ-սլաւական խումբը տա-լիս է grud-, որ նոյնպէս յարմար է հայե-րէնին։ Բայց Walde 661 նոյն խմբին է կր-ցում նաև լտ. rudus(rodus) «քարի կտոր-տանք», և նախաձևը դնում է *ghreu-, gh-reu-d-, որ պահանջում է հյ. գ։ Այս դէպ-քում կա՛մ պէտք է ջնջել լատիներէնի հա-մեմատութիւնը (արդէն չէ՛ յիշում Traut-mann, իսկ Berneker կասկածով) և կամ ընդունել նախաձայնի աստիճանի փոփոխու-թիւն։ Pokorny 1, 648-50 նոյնպէս հա-մեմատուած բառերի նախաձևը դնում է հնխ. ghreu-d, որ չի տալիս հյ. կ, այլ գ. գեր-մանական ձևերն էլ չեն ընդունում g. լտ. rudus թէև յիշում է Pokorny 1, 649, բայց Ernout-Meillet 834 բոլորովին առանց ստուդաբանութեան է թողնում։ Եթէ հնարա-ւոր է կցել հայերէնը այս բառերին, անհրա-քեշտ է ենթադրել g2rod-նախաձևը։-Աճ.

• ՆՀԲ Գաղիանոսի ճիշտ մեկնութիւնը չէ հասկացած. կորկոտ բառը հանում t կրկուտ, կարկուտ ձևերից։ Patrubány ՀԱ 1908, 313 իբր կրկնական կցում է յն, χόνόρος, գերմ. grani, հսլ. grin-lan, անգլ. grini «աղալ» բառերին։

• ԳՒՌ.-Սլմ. կորկոտ, Ախց. Երև. Կր. Տփ. կօրկօտ, Ալշ. Մշ. կօրգոդ, Խրբ. Ննխ. Ռ. Սչ. գօրգօդ, Վն. կուրկոտ, Շմ. կուրկօտ, Ագլ. Գոր. Ղրբ. Մկ. Ոզմ. կուրկուտ, Սեբ. գօրգէդ. Հճ. գույգոդ, Ասլ. գէօրգէ՝օդ, գէօրգէ՝օ՝, Զթ. գիւյգիւդ. գիւրգիւդ, Սվեդ. գըրգիւդ, Մրղ. կարկատ, Տիգ. գօրգդիգ։ Նոր նշանակո.-թիւն են ստացած Ղրբ. «մսով ու կորկոտով եփուած մի կերակուր՝ որ նաւասարդին են պատրաստում», Մն. «ջրի մէջ մի բան հա-լեցրած ժամանակ՝ անհալ մնացած մանր փշուրները»։ Նոր բառեր են կորկոտալի, կորկոտխաշիլ, կորկոտծեծ, թերևս նաև կորկտուկ, կորկտինկ կոչուած բոյսերը։

• ՓՈԽ.-Վրաց. კორკოტი կորկոտի «կաթով եփուած ձաւար, հերիսայ», թրք. ❇ ︎ gorgot «հացով ապուր, Brotsuppe», որից էլ ըստ Miklosich՝ նյն. ϰουρϰοῦτι «հա-ցաթան, խաշու, bouillie, panade» (Karo-lides, I,. σνγϰρ. 211 գործածում է «խոշոր աղած ալիւր, սմըր» նշանակութեամբ). ռուս куркутъ, բուլգար. kurkut, gurgut «viati-cum, ճամբի պաշար», ուտ. korkot «կոր-կոտ»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Կորկոտիճ

Voir tout